Օգոստոսի 4-5-ին հնարավոր է անձրև և ամպրոպ
Օգոստոսի 1-3-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-5-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին հաղորդում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով: Երևանում այդ նույն օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 4-5-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, սպասվում է նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: