Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղեկացվել է, որ օգոստոսի 7-ին միջազգային սահմանը հատած Հայաստանի քաղաքացին մահացել է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:
«Որպես անկախ միջնորդ, ԿԽՄԿ-ն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ: Ցանկացած խնդիր, որ կապված է դեպքի հետ, հասցեագրվում է ԿԽՄԿ-ի կողմից իշխանություններին և քննարկվում են կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում: Այդ պատճառով դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն չի մեկնաբանի հանրային հարթակում»,- ասաց նա:
Հարցին՝ մահացածին դին վերադարձնելու հետ կապված որևէ քննարկում եղե՞լ է, Զառա Ամատունին պատասխանեց. «Այս պահին այսքանը: Որևէ այլ հայտարարություն չեմ կարող անել»:
Նախորդող`
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
ՀՀ ԱԳՆ պաշտոնյան գերի ընկած Կարենի մահվան մասին. «Բարբարոսությունը սահմաններ չունի»
Ադրբեջանական լուրեր. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանը «հանկարծակի մահացել է»
ՊՆ. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է