Ժամանակակից մարդու կյանքի ռեժիմը սպանում է օրգանիզմը
Հաճախ մարդը արթնանում է լավ տրամադրությամբ, սակայն օրվա ընթացքում ի հայտ են գալիս թուլություն, վատ տրամադրություն, հոգնածություն, քնկոտություն: Սա վաղ արթնանալու հետևանք է: Մարդիկ փորձում են ոչ աշխատանքային օրերին լրացնել քնի պակասը, բայց դա էլ չի փրկում. Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Խնդիրը սրվել է հատկապես վերջին տասնամյակում, մարդիկ տանջվում են ծանրաբեռնված աշխատանքից, քնում են ուշ, արթնանում են վաղ: Սա երկարաժամկետ հետևանքներ է թողնում, մասնավորապես քաշի ավելացումը և շատ արագ տեմպերով՝ նույնիսկ շաբաթական 1-2 կիլոգրամ:
Մարդն անընդհատ անտրամադիր ու քաղցած է զգում, այսպես ռեժիմնի յուրաքանչյուր մեկ ժամի խանգարումը ճարպակալման վտանգը մեծացնում է 33 %-ով:
Հաճախակի փոփոխվող տրամադրությունը բերում է ինքնագնահատականի իջեցման, հետո դժվար է դառնում կենտրոնանալ աշխատանքի վրա: Իսկ դա նվազեցնում է արդյունավետությունը, թեկուզ այն պատճառով, որ ողջ օրվա ընթացքում երազում եք քնելու մասին: Վատանում է ինտիմ կյանքը, սեռական կյանքի համար ոչ ժամանակ է մնում, ոչ էլ ցանկություն: Սրան զուգահեռ վատանում է դիմադրողականությունը, ավելանում է դիաբետի զարգացման հավանականությունն ու սրտի հիվանդությունների առաջացումը: Փորձագետները կոչ են անում ամեն օր պառկել քնելու ժամը 22-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ