Ծովագյուղի ճանապարհին վթարից տուժածների վիճակը ծանր է
Այսօր Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից կա 3 տուժած:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան 5-րդ կմ-ում «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Հրշեջ փրկարարները Ա. Ս.-ին (ծնվ. 1980թ.), Վ. Շ.-ին (ծնվ. 1983թ.) և Գ. Մ.-ին (ծնվ. 1991թ.) դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նախորդող հրապարակում՝
Սևան-Ծովագյուղ ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ