Վարչապետի հանձնարարությամբ կառավարությունում ընդունել են հաշմանդամ օդաչուներին
Աշխատանքային գործունեության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց էին: Նրանք պահանջում էին վերականգնել իրենց տրվող փոխհատուցումը, որը վերացվել է օրենքի փոփոխությունների հետևանքով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ-ի անդամներին:
Այս տեղեկությունը հաստատեց կառավարության վերլուծական տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:
Panorama.am-ին նա հայտնեց, որ հանդիպման ընթացքում նախկին օդաչուները բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին, քննարկվել են դրանց լուծում տալու ուղիները:
Տ. Աբրահամյանի խոսքով, հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս նման հանդիպում անցկացնել:
Նախորդող հրապարակում՝
Հաշմանդամ օդաչուները փոխհատուցում են պահանջում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին