Հղիության ընթացքում ծխելու հետևանքները փոխանցվում են սերնդից սերունդ
Հայտնի բան է, եթե կինը ծխում է հղիության ընթացքում, ապա դա բացասաբար է ազդում երեխայի առողջության վրա: Սակայն քչերը գիտեն, որ այդ ազդեցությունը փոխանցվում է նաև իր թոռների վրա: «Մեդդեյլի.ռու»-ի փոխանցմամբ, մասնավորապես անչափահասները ավելի շատ քաշ են հավաքում, եթե իրենց տատիկը հղիության ընթացքում ծխել է:
Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե աղջնակի և տատիկը, և մայրիկը հղիության ընթացքում ծխել են, ապա նրա հասակն ավելի կարճ է, քան այն աղջիկների, որոնց մայրիկն է միայն ծխել: Իսկ այն աղջիկները որոնց և տատիկները, և մայրիկները հղիության ընթացքում չեն ծխել անհամեմատ ավելի բարձրահասակ են:
Բացի այդ, բժիշկները զգուշացնում են, որ հղիության ընթացքում ծխելն այլ բացասական հետևանքներ կարող է ունենալ, օրինակ` մեռելածնություն, վաղաժամ ծննդաբերություն և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ