Orange. «Հայաստանի սմարթֆոնիզացիա»-ն սկսված է
Այսօր Orange-ը մեկնարկեց «Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավը:
««Հայաստանի սմարթֆոնիզացիա» արշավը հնարավորություն կընձեռի ժամանակակից սմարթֆոնները և բջջային ինտերնետն ավելի հասանելի դարձնել Հայաստանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օրանժ Արմենիայի բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
Մինչև սեպտեմբերի 30-ը բոլոր նոր բաժանորդները և նրանք, ովքեր ցանկանում են իրենց համարն այլ ցանցերից տեղափոխվել Orange՝ բերելով իրենց հին բջջային հեռախոսը Orange-ի ցանկացած խանութ և միանալով Orange-ի կանխավճարային ծառայություններին կամ Արծիվ ամսական բաժանորդագրությանը՝ հնարավորություն կստանան Alcatel Pixi 2 Max նոր սմարթֆոնը ձեռք բերել 50 տոկոս զեղչով՝ ընդամենը 29 հազար 900 դրամով: Կանխավճարային ծառայությունների բաժանորդները զեղչից բացի մեկ տարվա ընթացքում կստանան նաև ամսական 100 ՄԲ բջջային ինտերնետ:
Ամսական բաժանորդագրություններ նախընտրող բաժանորդները «սմարթֆոն կես գնով» առաջարկից օգտվելուց բացի կստանան նաև պլանշետ՝ նվեր ընտանիքի անդամներից մեկի համար: Առաջարկը հասանելի կլինի Orange-ի Դելֆին, Պանտերա և Թիթեռ 4000 և բարձր ամսական բաժանորդագրություններին 24 ամսով բաժանորդագրվելու համար:
«Հույս ունենք, որ այլևս սմարթֆոնը չի դիտարկվի շռայլության առարկա, այլ կդառնա իրոք հասանելի մեր հասարակության լայն զանգվածներին»,- ասաց Ա. Մկրտչյանը:
Նրա խոսքով, հին հեռախոսի մոդելի, տարեթիվի սահմանափակում գոյություն չունի, այսինքն՝ ընդունվում են ցանկացած մոդելի և հնության հեռախոսներ, ուղղակի դրանք պետք է աշխատանքային վիճակում լինեն: Հեռախոսներին, ըստ նրա, տրվելու է երկրորդ կյանք. վերանորոգվելու են, վաճառվելու են Հայաստանի սահմաններից դուրս, այնպիսի երկրներում, որտեղ հասարակության գնողունակությունը ցածր է, լայն շերտերը դեռևս օգտագործում են հին մոդելի հեռախոսներ:
Արշավը, Ա. Մկրտչյանի խոսքով, կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը. «Այնուհետև կտեսնենք, թե ինչպես է գործել արշավը ու որոշում կկայացնենք շարունակելու հետ կապված»:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվանից հասանելի են նաև 041 կոդով Orange-ի հեռախոսահամարները:
Ա. Մկրտչյանը նաև հայտնեց, որ այսօրվա մինչև սեպտեմբերի 30-ը, ովքեր կմիանան Orange ինտերնետի Հիմա ծառայությանը, ձեռք կբերեն գերարարգ ինտերետ 5000 դրամով: