Բրիտանիայում սերմնահեղուկի 500 դոնոր ավելի քան 6 հազար երեխայի հայր է
Մեծ Բրիտանիայում սերմնահեղուկի մոտ 500 դոնոր ավելի քան 6.2 հազար երեխայի կենսաբանական հայր են դարձել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Times-ին:
Տղամարդկանցից յուրաքանչյուրը հաջողակ դոնոր է դարձել առնվազն 10 անգամ: Նրանցից 15-ը 20 և ավելի երեխաների կենսաբանական հայր են հանդիսանում:
Ըստ լրատվամիջոցի, դոնորների սերմնահեղուկի բեղմնավորման միջոցով Բրիտանիայում տարեկան ծնվում է հազար երեխա:
Մինչև 2005-ը դոնորները կարող էին անհայտ մնալ, սակայն օրենսդրական փոփոխություններից հետո երեխան ցանկության դեպքում կարող է իմանալ, թե ով է իր կենսաբանական հայրը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին