Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը դեռ փակ է
Վերին Լարսում երեկ տեղի ունեցած սողանքի հետևանքով դեռևս փակ է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը: ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետին զեկուցելով առկա վիճակը` ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նրա խոսքերով` այս պահին Հայաստան եկող գազի խողովակների հետ կապված խնդիր գոյություն ունի. «Երեկ ժամը 22.45 ահազանգ եկավ, որ գազը փակվել է: Խոսել եմ իմ վրացի գործընկերոջ հետ եմ, ներկայումս համապատասխան աշխատանքներն են տանում, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում խնդիրը կարգավորեն»:
ՀՀ վարչապետը նշեց, որ հայկական կողմի համար շատ կարևոր է ճշտել ճանապարհի բացման ժամկետը՝ գործարարներին հայտնելու համար. «Այսօր Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը լինելու է Հայաստանում և եթե մինչ հանդիպումը տեղեկատվություն ունենանք, իրեն կխնդրենք, որպեսզի համապատասխան ուժեր ավելացվեն և հնարավորինս արագ ճանապարհը բացվի: Նախորդ ամիս ճանապարհի փակ լինելը տնտեսապես բացասական ազդեցություն ունեցավ բեռների փոխադրման առումով»:
Ա. Երիցյանն ասաց, որ կծանոթանա վերջին ժամերի աշխատանքներին և կզեկուցի վարչապետին: Նա նաև նշեց, որ վրացական կողմին առաջարկվել է հայ մասնագետների օգնությունը, սակայն նրանք ասել են, որ դրա կարիքը չկա:
ԱԻՆ ղեկավարը անդրադարձավ նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 26-րդ կմ-ում օգոստոսի 20-ին տեղի ունեցած քարաթափմանը, որից հետևանքով գիշերն այնտեղ ճանապարհը միակողմանի փակվել էր: Նախարարն հավաստիացրեց, որ այժմ ճանապարհը բաց է:
Նախորդող հրապարակումներ`
Գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան