Լիբիան իր օդային տարածքը փակել է քաղաքացիական ինքնաթիռների համար
Լիբիայի իշխանությունները երկրի անկայուն իրավիճակի և շարունակվող ռազմական գործողությունների պատճառով իրենց օդային տարածքը փակել են քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կահիրեի օդանավակայանը, որը սերտ կապեր ունի Լիբիայի քաղաքների հետ, Լիբիայի օդային վերահսկողության վարչությունից բոլոր քաղաքացիական ինքնաթիռների տեղաշարժման համար օդային տարածքի փակելու մասին ցանուցում է ստացել»,-հայտնել է աղբյուրը:
Օդային տարածքը փակելու պատճառով Կահիրեում չեղյալ են հայտարարվել մի քանի չվերթներ:
Հիշեցնենք, որ Լիբիայում արդեն մի քանի ամիս կառավարական և ապստամբական ուժերի միջև ռազմական ավիացիայի կիրառմամբ շարունակվում են թեժ բախումները: Շատ երկրներ իրենց քաղաքացիներին և դիվանագիտական առաքելության աշխատակիցներին տարհանել են Լիբիայից: Վերջին օրերին ապստամբների դիրքերի ուղղությամբ օդից հարվածներն ուժեղացել են, ինչը ուղղակի սպառնալիք է քաղաքացիական ավիացիային:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում