Հին անվադողերի երկրորդ կյանքը (լուսանկարներ)
Մեր այդքան սիրելի Երկիր մոլորակի գլխավոր խնդիրներից մեկը աղտոտվածությունն ու թափոնների խնդիրն է: Եվ կարելի է ողջունել բոլոր նրանց, ովքեր կարողանում են այդ թափոններն օգտագործել երկրորդ անգամ: Երբևէ մտածե՞լ եք, ինչի կարող են վերածվել օգտագործման համար ոչ պիտանի անվադողերը:
Դեկորացիայի ձևով օգտագործելուց բացի՝ Քենիայի բնակիչներն այն մշակելու նոր տարբերակ են գտել: Ըստ նրանց՝ հիմարություն է այդ արժեքավոր նյութը նետել: Ամեն տարի քենիացիները միլիոնավոր անպիտան անվադողերից ստանում են իրենց համար հարմարավետ ու առօրյայում շատ օգտագործվող կոշիկներ: