«Թուրքիայում փորձում են իրենց մեղքի խնդիրը հնարավորինս կրճատել» (տեսանյութ)
Թուրքիայում Մեծ Եղեռնի 100-ամյակի հետ կապված սպասելիքներ պետք չէ ունենալ, այնտեղ միայն կոսմետիկ քայլեր են արվում՝ սկսած ինչ-որ անվանափոխումներից, ինչ-որ իրավունքների և պայմանների ստեղծումից, որոնցից ոչինչ ակնկալել պետք չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրոնագետ-աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
«Թուրքիայում ամենակարևոր հարցերից մեկն այսօր թուրք ժողովրդի մեղքի խնդիրը հնրավորինս կրճատելն է, որովհետև արդեն թուրքական մամուլում տպագրվում են երիտթուրքերի փակ նիստերի սղագրության արդյունքները, որտեղ հայերի տեղահանման խնդիրն է քննարկվել և արդեն սպասարկվում է այն գիծը, որ թուրքածագում անձանց քվեարկությունները եղել են ոչ հօգուտ հայերի տեղահանման, այլ դա հիմնականում այլ ազգիներն են այդպես քվեարկել»,-նշեց կրոնագետը՝ հավելելով, որ հասկանալի է, այս ամենը հայ ժողովրդի լուրջ և ընդհանրական պատասխանի կարիքն ունի:
Կրոնագետ-աստվածաբանի մեկնաբանությունները ծպտյալ թուրքահայերի վերադավանափոխության գործընթացի մասին՝ դիտեք տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ