Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում, 21-ի ցերեկը, 22-ին` հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 23-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին կնվազի 2-4 աստիճանով, 24-25-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը:
Երևանում՝ օգոստոսի 21-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ի ցերեկը, 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին