Մեզ համար նաև արժանապատվության հարց է մանկապարտեզներում սննդի անվտանգությունը. Սողոմոնյան
Մանկապարտեզների փչացած հավի մսի մատակարարումը առաջին հերթին ցնցել է քաղաքապետարանին: Մեզ համար այս տարիների ընթացքում առաջնահերթ է եղել մանկապարտեզների սննդի անվտանգության հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է գտնվել մանկապարտեզների սննդի անվտանգության հարցը և իրենք պարբերաբար անակնկալ այցեր են կատարում մանկապարտեզներ:
«Երբ տվյալ օրը մատակարարը մտել է մանկապարտեզ, այդ երեք մանկապարտեզների տնօրենները արձակուրդում են եղել. նրանք տնտեսվարներին արագ թողել են ապրանքը՝ առանց ստորագրության և կնիքի մի թուղթ: Մեզ համար նաև արժանապատվության հարց է մանկապարտեզներում սննդի անվտանգությունը, և սա լավագույն դասը կլինի այն մատակարարներին, որոնք կարող են անբարեխիղճ լինել երեխաների նկատմամբ»,-նշեց Գ. Սողոմոնյանը:
Նա նաև ավելացրեց, որ այդ 3 մանկապարտեզներից բացի հատուկ հանձնախումբը շրջել է բոլոր մյուս համայնքների մանկապարտեզներում և փորձանմուշներ վերցրել այնտեղի սննդից ու ուղարկել փորձաքննության, դրանք բոլորը համապատասխանել են պիտանելիությանը:
Նախորդող հրապարակումներ՝
Պիպոյան. Քաղաքապետարանի կողմից անցկացվող մրցույթի կարգը լուրջ վերանայման կարիք ունի
Ոչ պիտանի հավի միս է մատակարարվել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին (Տեսանյութ)
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից