Իսլամիստները սպանված լրագրողի ազատության համար 132 միլիոն դոլար էին պահանջել
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, որոնք ցուցադրաբար սպանել էին ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին, մինչ այդ նրա ազատության դիմաց պահանջել են 132 միլիոն դոլար փրկագին: Այդ մասին հաղորդել է լրագրողի նախկին գործատուն՝ Globalpost ինտերնետ-պարբերականը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ լրագրողի ընտանիքը էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել առևանգողներից, սպանությունից մեկ շաբաթ առաջ: Նամակում գրված է եղել, որ Ֆոուլին կսպանվի ի պատասխան ամերիկացիների կողմից ահաբեկիչների բազաների ռմբակոծման:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում