ՄԱԿ. Սիրիայում զոհերի թիվը հասել է 191.369-ի
ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը ներկայացրել է Սիրիայի պատերազմի զոհերի նոր թիվը: Ըստ նոր տվյալների` 2011 թվականի մարտից մինչև 2014 թվականի ապրիլը զոհվել է 191.369 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Փիլայի խոսքով, սա միայն փաստագրված դեպքերն են, զոհերի իրական թիվը կարող է գերազանցել նշված շեմը: Զեկույցը պատրաստելիս հաշի են առնվել 4 աղբյուրից վերցված տվյալները, այդ թվում Սիրիայի իշխանությունների և իրավապաշտպան կազմակերպությունների: Ցանկում ընդգրկվել են այն մարդիկ, ում անուն-ազգանունները և մահվան օրը հայտնի է եղել:
«Զոհերի 85.1 տոկոսը տղամարդիկ են, իսկ 9.3-ը` կանայք: Զոհերի մեծ թիվ գրանցվել է Դամասկոսի նահանգի Ռուրալ քաղաքում (39.393), Հալեպում (31.932), Հոմսում (28.186), Իդլիբում (20.040), Դերաայում (18.539) և Համայում (14.690)»,-նշվում է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ