Աշոտյանը խոստանում է գլխին սառույցով ջուր լցնել
ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբին խոստանում է միանալ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սպասեք իմ հոլովակին և նոր մարտահրավերներին այս կիրակի: Առողջություն բոլորին»,-գրել է ԿԳ նախարարը:
Նշենք, որ ֆլեշմոբին արդեն միացել են Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արթուր Աբրահամը և այլք:
ALS Ice Bucket Challenge ֆլեշմոբի շրջանակներում մասնակիցները դույլով սառը ջուր են լցնում իրենց գլխին: Սառույցով ջուրը սեփական կամ ընկերոջ գլխին դատարկելուց հետո հայտնի մարդիկ նշում են նաև այն անձանց անունները, որոնք ևս պետք է մասնակցեն: Եթե մասնակիցը հրաժարվում է մասնակցել ֆլեշմոբին, ապա փոխարենը պետք է 100 դոլար նվիրաբերի ALS Association հիմնադրամին:
Այս արշավը նվիրված է գլխուղեղի հիվանդությունների մասին տեղեկացվածության տարածմանը: