Հասարակություն 19:07 23/08/2014

«Յուրաքանչյուր քաղաքացու խնդիր ուսումնասիրվում է հանգամանորեն». սոցապ նախարարության պարզաբանումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հասցեագրած «Հետևո՞ւմ եք արդյոք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը» վերտառությամբ բաց նամակի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում է հետևյալ պարզաբանումը.

«Օգոստոսի 22-ին ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավարի հրամանի համաձայն Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնում նախարարության աշխատակազմի վերլուծության և մոնիթորինգի վարչության աշխատակիցների կողմից իրականացվեց ուսումնասիրություն:

Բաց նամակում նշված «18 000 դրամ գործազրկության նպաստի վերացում» արտահայտության վերաբերյալ կարող ենք նշել, որ զբաղվածության քաղաքականության նոր մոդելի իրավական հիմքերի ամրագրման նպատակով մշակվել և 2013թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Նոր մոդելի շրջանակներում նախատեսված է գործազրկության նպաստի վճարման ծրագիրը վերափոխել կարգավորման այնպիսի նոր գործիքներով, որոնք առավելապես պետք է ծառայեն աշխատաշուկայում գործազուրկների ակտիվացմանը` աշխատանք փնտրելու և հարմար աշխատանք գտնելու, առկա թափուր աշխատատեղերն արդյունավետ համալրելու գործընթացներում: Զբաղվածության պասիվ քաղաքականությունից անցում է կատարվել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն, ակտիվ քաղաքականության, որի արդյունքներն արդեն տեսանելի են դառնում և նախարարությունն առաջիկայում հանրությանը կտրամադրի համապարփակ և ամբողջական տեղեկատվություն զբաղվածության ոլորտում իրականացվող 13 ակտիվ ծրագրերի ընթացքի և նախնական արդյունքների մասին:

Հրապարակման մեջ նշված էր նաև. «Մասիսի բնակիչներից ստացված դիմումների համաձայն զբաղվածության տարածքային կենտրոնը տիրապետում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, որը չի ծառայում իր նպատակին, ինչպես նաև նկատվել են կոռուպցիոն երևույթներ»:

Ուսումնասիրությամբ պարզվել է. Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնը տարածքի գործատուների, համացանցի, այլ լրատվամիջոցների միջոցով հավաքագրել և տիրապետում է թափուր աշխատատեղերի մասին ամբողջական տեղեկատվություն: Ընթացիկ տարում հավաքագրվել է 101 թափուր աշխատատեղ, որից ներկա պահին առկա է 31–ը:

Թափուր աշխատատեղերի վերաբերյալ բոլոր հայտերը Մասիսի ԶՏԿ-ում պարտադիր մուտքագրվել են «Գործ» համակարգ, ինչպես նաև հայտարարության տեսքով փակցվել ընդունարանի տեղեկատվական վահանակին և մշտապես թարմացվել: Մասիսի ԶՏԿ-ում ընթացիկ տարում աշխատանքի են տեղավորվել կենտրոնում հաշվառված 100 աշխատանք փնտրող, որոնցից 71-ը կենտրոնի աջակցությամբ, 10-ը` կենտրոնի կողմից իրականացված զբաղվածության ծրագրերի (մասնագիտական ուսուցում` 5, աշխատավարձի փոխհատուցում` 3, պրակտիկայի կազմակերպում` 2), իսկ 19-ը` ինքնուրույնաբար:

Նամակում նշված բազմաթիվ բնակիչների ահազանգին պատասխանելու նպատակով նախքան ուսումնասիրությունը սկսելը, տիկին Բախշյանից խնդրել էինք տրամադրել Մասիսի բնակիչների նամակը կամ նամակում առկա փաստերը: Պարզվեց, որ նրան դիմել է մեկ անձ՝ Մասիս քաղաքի բնակիչ Հայկ Խաչատրյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հաղորդագրությամբ:

Իրականում Հայկ Խաչատրյանը հաշվառված է Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոնում և 2012թ. հունվարի 14–ից ունի գործազուրկի կարգավիճակ (աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտ N20051): Հաշվառված ժամանակահատվածում նա 9 անգամ կենտրոնի հրավերով և իր նախաձեռնությամբ այցելել է կենտրոն, ծանոթացել առկա թափուր աշխատատեղերին, ինչպես նաև ստացել խորհրդատվություն` զբաղվածության օրենսդրության և ծրագրերի վերաբերյալ: Վերոնշյալ փաստը հիմնավորվում է նրա Մասիսի ԶՏԿ-ում առկա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի համապատասխան դաշտի գրառումներով, որոնց դիմաց առկա է քաղաքացու ստորագրությունները, ինչպես նաև մեր ուսումնասիրության ժամանակ նրան հանդիպելով` իր հայտարարությամբ:

Յուրաքանչյուր այցելության ժամանակ նրան ներկայացվել է առկա բոլոր թափուր աշխատատեղերը և առաջարկվել է աշխատանք, սակայն նա կատարել է ընտրություն երկու դեպքում` 2014թ. հունվարի 22-ին հացթուխ «Էդհովա» ՍՊԸ –ում և 2014թ. մարտի 3-ին հացթուխ Նոր Խարբերդի հացի արտադրամասում, որը փաստվում է հաշվառման քարտում կատարված գրառումներով և չէր ժխտվում նաև քաղաքացու կողմից: Երկու դեպքում էլ նա ներկայացել է գործատուներին, իր աշխատանքային կարողությունները ներկայացնելու համար մեկ օր փորձնական աշխատել, գործատուն պատրաստակամություն է հայտնել նրան աշխատանքի ընդունելու, սակայն Հ. Խաչատրյանը ինքն է հրաժարվել աշխատանքից:

2014թ. օգոստոսի 22-ին Հ. Խաչատրյանը նախարարության աշխատակիցների հրավերով ներկայացել է կենտրոն և տեղեկացվել աշխատանքի նոր առաջարկ ստանալու վերաբերյալ: Հանդիպման ժամանակ պարզվել է, որ նա տեղյակ չի եղել, որ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը մշտապես առկա է Մասիսի ՀՍԾՏԿ-ի ընդունարանում` տեսանելի վայրում ամրացված տեղեկատվական վահանակի վրա: Առկա թափուր աշխատատեղերից քաղաքացին ընտրել է «Մասիս Տաբակ» ընկերությունում առաջարկվող աշխատանքը, սակայն պարզաբանել, որ չի ցանկանում վերադառնալ այնտեղ աշխատելու, քանի որ որոշ ժամանակ աշխատել է և ինչ-ինչ պատճառներով իր դիմումի համաձայն ազատվել:

Նշենք նաև, որ Հայկ Խաչատրյանի ընտանիքը, որը բաղկացած է փաստացի բնակվող իրենից, քրոջից և ընտանիքի որպես բացակա անդամ եղբորից հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և ընդգրկված է նպաստառու ընտանիքների ցուցակում` անապահովության 30.28 միավորով և ստանում է ընտանեկան նպաստ 16000 դրամ գումարի չափով: Ընտանիքի համար 2014թ. օգոստոսի 22-ին լրացվել է ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման անձնագիր, ինչպես նաև առանձին Հայկ Խաչատրյանի համար կազմվել է անհատական սոցիալական ծրագիր, սակայն Հ.Խաչատրյանը թույլ չի տալիս իր փաստացի բնակության վայրում կատարել սոցիալական դեպք վարողի տնային այցելություն:

Քաղաքացու խնդրի մանրամասն ներկայացումը ինքնանպատակ չէ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմած յուրաքանչյուր քաղաքացու խնդիր ուսումնասիրվում է հանգամանորեն և օրենքի ու նախարարության իրավասության շրջանակներում ստանում իր լուծումը:

Միաժամանակ, Հ. Խաչատրյանին հանդիպման ընթացքում խնդրեցինք տրամադրել իր կողմից տիկին Բախշյանին հայտնած «կոռուպցիոն երևույթների» մասին տեղեկատվություն, սակայն նա նման փաստեր չուներ:
Ուստի, նամակում նշված «կոռուպցիոն երևույթների» առկայությունը չի համապատասխանում իրականությանը:

Ի դեպ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս հետամուտ է նմանատիպ երևույթների վերացմանը: Հավատացնում ենք, որ նման երևույթ փաստերով ներկայացնելու դեպքում կկիրառվեն անհրաժեշտ միջոցառումներ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}