«Մինչ 2015-ի ապրիլը՝ ամեն ամսվա 24-ը ընտրվել է որպես խորհրդանիշ»
Ամեն ամսվա 24-ը ընտրվել է որպես խորհրդանիշ և այդպես շարունակաբար հասնելու ենք 2015թ. ապրիլի 24-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին՝ հայտնեց ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:
«Օգոստոսի 24-ին ԱՀԹ Երիտասարդական միությունները Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի նախաշեմին Եռաբլուրում կազմակերպում են արդեն չորրորդ միջոցառումը, որն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ», -նշեց ԱՀԹ Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը:
Մինչ այս ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում, Ծիծեռնակաբերդի համալիրում և Ազատության հրապարակում:
Հասմիկն այս ծրագրում կարևորեց երիտասարդների մասնակցությունը՝ շեշտելով, որ մասնակցում են ոչ միայն ԱՀԹ-ի երիտասադները, այլ նաև թեմից դուրս երիտասարդներ, իսկ իսկ նրանց ընդանուր թիվն անցնում է հազարից:
«Ամեն ամսվա 24-ին նախատեսում ենք անց կացնել այնպիսի միջոցառումներ, որոնք հատված առ հատված կանդրադառնան մեր բոլոր կորուստներին: Օրինակ սեպտեմբերի 24-ի միջոցառումը կնվիրվի բոլոր այն հոգևորականներին, որոնք նահատակվել են ցեղասպանության ժամանակ»,-ավելացեց Հասմիկ Միրզոյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր ծրագիր կլինի մեկը մեկի տրամաբանական շարունակությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին