Ջոն Լենոնին սպանած Չեպմենին 8-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակել
Լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Մարկ Դևիդ Չեպմենը վաղաժամկետ պայմանական ազատման համար 8-րդ անգամ մերժում է ստացել: Այս մասին հայտնում է Գազետա. ռու-ն` հղում անելով Daily News-ին:
Մերժումը ստացվել է համապատասխան հանձնաժողովի կողմից:
«Հանձնաժողովը մտավախություն ունի, որ չեք կարող մնալ ազատության մեջ՝ առանց օրենքը կրկին խախտելու», - ասված է վաղաժամկետ-պայմանական ազատման հարցերով հանձնաժողովի եզրակացությունում։
Բանտարկյալի ազատմանը դեմ է արտահայտվել նաև Լենոնի այրին՝ Յոկո Օնոն։ Նա ասել է, որ մտահոգվում է իր և Լենոնի որդիների համար, նաև անհանգստություն է հայտնել Չեպմենի կյանքի համար, որը կարող է վտանգի ենթարկվել երգչի զայրացած երկրպագուների կողմից:
Վաղաժամ ազատ արձակման համար Չեպմենն իրավունք ունի կրկին դիմել միայն 2 տարի անց:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ