Լոնդոնը ճանաչվել է մշակութային հանգստի համար ամենաթանկ մայրաքաղաքը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը ճանաչվել է ամենաթանկ վայրը՝ մշակութային հանգստի համար: Այս մասին են վկայում Travel Money թագավորական փոստային ծառայության ուսումնասիրության արդյունքները: Լուրը հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ»:
Զեկույցի հեղինակները ներկայացնում են մի շարք միջոցառումների գները Լոնդոնում և եվրոպական այլ մայրաքաղաքներում: Այսպես օրինակ՝ Լոնդոնի թագավորական բալետի երկու տոմսն արժե £91 ($150), այն դեպքում երբ Բուդապեշտում բալետի տոմսերի արժեքն է ընդամենը £15 ($25):
Պատկերասրահները, թանգարանները, օպերան և դասական երաժշտության համերգները նույնպես զգալիորեն ավելի թանկ արժեն, քան մյուս երկրներում:
The Independent թերթի տվյալներով, Լոնդոնում մշակութային և ժամանցի վայրեր այցելությունների բարձր գները համապատասխանում է իր կարգավիճակին՝ որպես զբոսաշրջիկների շրջանում աշխարհի մայրաքաղաքներից ամենահանրաճանաչը:
2013 թվականին Թեմզա է այցելել 16,8 մլն զբոսաշրջիկ, ովքեր այնտեղ ծախսել են £11 (18,5 մլն $): Փոստային ծառայության աշխատակիցները համեմատել են Եվրոպայի 12 մայրաքաղաքների հանգստի ծախսերը: Ըստ նրանց՝ ամենաէժան մայրաքաղաքը Վարշավան է: Ոչ թանկ մայաքաղաքաների շարքում են նաև Բուդապեշտը և Պրահան: