«Հայաստանն իր հնարավորությունների շրջանակում պատրաստ է սատարել բարեկամ եզդի ժողովրդին»
Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Եզդիների ազգային միության անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրաքի հյուսիսում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների հարցը և ներկայիս իրադրությունը: Այս մասին հայտնում է Շարմազանովի մամուլի գրասենյակը:
ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել 21-րդ դարում ազգային և կրոնական անհանդուրժողականության պատճառով Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները: Էդուարդ Շարմազանովը վստահեցրել է, որ խնդիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում է, և Հայաստանն իր հնարավորությունների շրջանակում պատրաստ է աջակցել ու սատարել բարեկամ եզդի ժողովրդին:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ներկայացրել է տիրող իրադրությունը: Նա նշել է, որ խնդիրը միջազգային կառույցներում բարձրաձայնելու հարցում եզդիական համայնքը ակնկալում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է միջազգային տարբեր կառույցներում եզդի ժողովրդի ողբերգական իրադարձությունների մասին բարձրաձայնումը՝ պատրաստակամություն հայտնելով խնդիրը բարձրացնել նաև խորհրդարանական հարթակներում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս պարբերաբար հանդիպել ու քննարկել խնդիրները:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ կառավարությունը 100 հազար դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Իրաքի եզդիներին
«Լև գրուպ»-ը պատրաստ է միջազգային ատյաններում պաշտպանել եզդիների իրավունքները
Ի՞նչ է, ամբողջ աշխարհը հո մուսուլման չի՞ լինելու. Ազիզ Թամոյան
Ա. Սաղաթելյան. Հայաստանն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին
«Հետագան ցույց կտա՝ ինչքանով են իրական իրաքյան եզդիներին օգնելու ՀՀ ԱԳՆ հրահանգները»
Իրաքում եզդիների զանգվածային ոչնչացումը Արևմուտքի երկակի ստանդարտների դրսևորում է. թուրքագետ (տեսանյութ)
ԱԳՆ. Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ
Այն, ինչ իրաքյան եզդիների հետ է կատարվում, եղել է 1915 թվականին հայերի հետ. Թամոյան
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ