Անօրինական միգրանտներով լի նավ է խորտակվել
Միջերկրական ծովում Լիբիայի ափամերձ տարածքում անօրինական միգրանտներով լի նավ է խորտակվել: «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, մոտ 170 մարդ համարվում է զոհված կամ անհայտ կորած:
Նավը ինքնաշեն է եղել, դրանում եղել է 200 միգրանտ, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: 16 մարդու հաջողվել է փրկվել, ջրից դուրս է բերվել 15 դի:
Նավը ուղևորվելիս է եղել դեպի Իտալիա: Նավում եղել են հիմնականում Սոմալիի ու աֆրիկյան այլ պետությունների քաղաքացիներ: Նրանք բոլորն էլ ցանկացել են անօրինական կերպով հայտնվել Եվրոպայում: Սովորաբար, նման դեպքերում նավին վճարում են մի քանի հազար դոլար, ինչը աֆրիկյան երկրների բնակիչների համար բավականին մեծ գումար է: