Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում՝ հարբած ադրբեջանցու պատճառով
«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն այս գիշեր Դուբայից թռչում էր Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Երևանում հաբած ուղևորի պատճառով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ինքնաթիռում ուղորներից մեկը սկսել է կոպիտ արտահայտություններ անել, բարձր խոսել և անհանգստացնել երեխաներին: Քանի որ ինքնաթիռում եղել են միայն բորդ-ուղեկցորդուհիներ, օգնության են հասել վեց տղամարդ ուղևորը: Նրանք հազիվ են կարողացել հանգստացնել տղամարդուն, ուղեկցորդուհիները նրան կապել են նստարանին:
Առավոտյան ժամը 05:00-ին ինքնաթիտը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում:
«Մոտ երկուսուկես ժամ կանգնել ենք: Օդաչուները ցանկացել են այդ ուղևորին (Ադրբեջանի քաղաքացի) հանձնել Հայաստանի իրավապահներին, սակայն հայկական կողմը հրաժարվել է նրան ընդունել: Բժիշկները նրան հանգստացնող են ներարկել, ինչից հետո ադրբեջանցին քնել է: Ավելի ուշ ինքնաթիռը շարունակել է թռիչքը»,- պատմել են ուղևորները:
Երեք ժամ ուշացումով ինքնաթիռը հասել է Մոսկվա:
Մոսկվայում նրան ձերբակալել են: «Աերոֆլոտ» ընկերությունն, իր հերթին, առաջարկել է նրան դատապարտել մինչև տասը տարվա ազատազրկման:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանում մնացել է 2-3 ժամ, մինչև կարողացել են ուղևորին հանդարտացնել, այնուհետև ինքնաթիռը կրկին շարունակել է թռիչքը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ