Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
Այսօր՝ առավոտյան ժամը 10-անց 45-ից, վթարավերականգնողական աշխատանքների կատարման արդյունքում վերսկսվել է Հյուսիսային Կովկաս –Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան մուտք գործող բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 27-ին առավոտյան ժամը 05:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Նախորդող հրապարակում՝
Օգոստոսի 27-ից կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը