Ստեփանակերտի թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքները պետք է սկսվեին տարիներ առաջ, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել։
Karabakh-open.info-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը տեղեկացրել է, որ շենքի նախագիծը պատվիրված է, սակայն, որքանով տեղյակ է, նախագծային աշխատանքներն ավարտված չեն:
«Սա սովորական մանկապարտեզի կամ դպրոցի շինարարություն չէ, անհրաժեշտ է պահպանել պատմամշակութային տեսքը: Նախագիծը պատրաստ լինելու դեպքում կներկայացնենք բարերարներին, եթե արձագանք չեղավ կկառուցենք պետական միջոցներով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ թատրոնի վերանորոգման մեկնարկի մասին դեռևս 2009-ին է հայտարարել մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը: