Լիահույս ենք, որ Կալիֆորնիայի կոնգրեսի որոշումը վարակիչ կլինի նաև մյուս նահանգների համար. Ազատ դեմոկրատներ
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել Կալիֆորնիայի սենատի որոշման վերաբերյալ:
«ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օգոստոսի 27-ի որոշումը կարևորագույն հանգրվան է թե' Հայաստանի Հանրապետության և թե' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար: Այս որոշումը ևս մեկ խթան է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործում:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի որոշումը և իր երախտագիտությունն է հայտնում այդ բանաձևի հեղինակներին և կողմ քվեարկած սենատորներին:
Մենք լիահույս ենք, որ Կալիֆորնիայի կոնգրեսի այս որոշումը վարակիչ կլինի նաև ԱՄՆ մյուս նահանգների համար և ի վերջո` ԱՄՆ նախագահը և Կոնգրեսը ևս կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու կսատարեն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Եվս մեկ անգամ հայտնելով մեր երախտագիտությունը, վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժողովրդավարության ամրապնդումն ու առաջընթացն ապացույց է միջազգային հանրությանը, որ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ