Ովքե՞ր են շատ աղ օգտագործում
Օգտագործած աղի քանակությունը պայմանավորված է մասնագիտությամբ ու կրթական մակարդակով: Սա պարզել են Վարվիկի համալսարանի հետազոտողները, 2008-2011 թվականներին ուսումնասիրություն անցկացնելով Մեծ Բրիտանիայի 19 - 64 տարեկան 1027 բնակչի շրջանակում:
Ինչպես փոխանցում է «Մեդդեյլի.ռու»-ն, հետազոտության մասնակիցներն օրագիր են լրացրել, հաշվել են միայն այն աղը, որն առկա է եղել սննդամթերքում, և ոչ թե այն քանակությունը, որոնք մարդիկ ավելացրել են սեղանի մոտ:
Մասնակիցները միջին հաշվով օրական օգտագործել են 0,9 գրամ աղ: Գիտնականները նշում են, որ սոցիալ-տնտեսական վատ պայմաններում ապրող մարդիկ ավելի շատ աղ են օգտագործում, և հենց նրանք են առավել հաճախ տառապում արյան ճնշում, ինսուլտ, ինֆարկտ, երիկամային անաբավարարություն հիվանդություններով:
Նախորդող հրապարակում՝
Աղը սպանում է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները