Վթար՝ Մեղրիի ճանապարհին. 20-ամյա երիտասարդը տեղում մահացել է
Այսօր՝ ժամը 03.24-ին ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (4-րդ կմ) «ՎԱԶ 2199» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, հայտնում է ԱԻՆ լրատվության բաժինը:
ՃՏՊ-ի հետևանքով 1994 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է, իսկ 1992 թ. ծնված Ա. Ա.-ը` հոսպիտալացման ճանապարհին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին