Ներկայացվել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ ռազմական կցորդը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արարողակարգային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ: Դեսպան Ռեիսին ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է նորանշանակ ռազմական կցորդին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը գնդապետ Համիդ Ռեզա Միրզայիին շնորհակալություն է հայտնել կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար, իսկ նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն մաղթել մեր երկրում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ