ՃՈ-ն այցելել է դպրոցներ և և քննարկել սեպտեմբերի 1-ից հետո իրականացվելիք համատեղ աշխատանքները. Ն.Սարգսյան
Այս տարի նույնպես ոստիկանությունն անելու է ամեն ինչ, որպեսզի կարողանա դպրոցների մոտակայքում պահպանել հասարակական կարգը և երեխաների տուն-դպրոց տուն ճանապարհի անվտանգությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
«Այս տարի կա ընդամենը մեկ տարբերություն: Եթե անցած տարիներին ոստիկանությունը կազմակերպում էր անվտանգ երթևեկության մեկամսյակներ, ապա այս տարի այդ աշխատանքները սկսվել են օգոստոսի 25-ից և ավարտվելու են հոկտեմբերի 1-ին»,-նշեց ոստիկանության գնդապետն՝ ավելացնելով ճանապարհային ոստիկաններն այցելել են բոլոր այն դպրոցները, որոնք գտնվում են ճանապարհի վրա և երթևեկության անվտանգության տեսակետից ունեն որոշակի բարդություններ, հանդիպել տնօրենների, մանկավարժական անձնակազմի հետ և քննարկել սեպտեմբերի 1-ից հետո իրականացվելիք համատեղ աշխատանքները:
«Բոլոր ճանապարհային նշաններն ու գծանշումներն արդեն թարմացվել են, իսկ այն վայրերում, որտեղ նախկինում չեն եղել հետիոտնային անցատեղեր և դրա անհրաժեշտությունն եղել է, նոր գծանշումներ են արվել»,-հայտնեց Սարգսյանը:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ից սկսած տարբեր դպրոցներում կազմակերպելու են պարապմունքներ, գրքույկներ են բաժանվելու երեխաներին, որոնք կուսուցանեն ճանապարհային երթևեկության կանոնների առաջնային գիտելիքները:
Ամփոփելով խոսքը՝ Նորիկ Սարգսյանը կոչ արեց բոլոր դպրոցականներին և ուսանողներին գիտակցել, որ այս ամենը կատարվում է իրենց իսկ անվտանգության համար, իսկ վարորդներին հորդորեց լինել ավելի զգոն, ավելորդ շտապողականություն չցուցաբերել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին