ՊՆ-ն հայտնել է ականի պայթյունից վիրավորվածների անունները
Նախօրեին, ժամը 18.00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին