Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին երթևեկությունը վերականգնվել է
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին երթևեկությունը նախօրեին՝ ժամը 19.50-ի դրությամբ վերականգնվել է: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 28-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին` Լերմոնտով գյուղի մոտակայքում, նախնական տվյալներով տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել էր միակողմանի:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15 կմ) հորդառատ անձրևների հետևանքով ճանապարհը լցվել է ջրաբերուկներով, ինչի արդյունքում էլ երթևեկությունը դարձել է միակողմանի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ