Օգոստոսին ջերմաստիճանը հասել է մինչև 42,2 աստիճան. ԱԻՆ
Օգոստոսին Հայաստանում օդի ջերմաստիճանը եղել է նորմայից 2-3 աստիճան բարձր, գրեթե ամեն օր Հանրապետության տարածքը գտնվել է Իրաքից ներաթանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ Երևանում և Արարատյան դաշտում 15 օր օդի ջերմաստիճանը տատանվել է 37-39 աստիճանի սահմաններում, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Այս տարվա առանձնահատկությունը, ըստ Գ. Սուրենյանի, այն է, որ օգոստոսին օդի հարաբերական խոնավությունը սովորաբար լինում է ավելի ցածր, այս տարի օդային հոսանքները, որոնք գալիս էին հարավից, անցնում Պարսից ծոցի վրայով, իրենց հետ տեղափոխում էին բավականին շատ խոնավության պատշարներ, այսինքն օդի խոնավությունը բավականին բարձր էր, այդ իսկ պատճառով շոգը կրկանկի անտանելի էր: Մինչդեռ, երբ օդի խոնավությունը ցածր է լինում, շոգն ավելի տանելի է:
Օդի ջերմաստիճանը Մեղրիում բարձրացել է մինչև 42,2 աստիճան, Երևանում՝ մինչև 39 աստիճան, որն ամենաբարձր ջերմաստիճան է այս ամառ:
Գ. Սուրենյանն ասաց, որ նման շոգ ու ավելի շոգ օգոստոսներ Հայաստանի տարածքում տարբեր տարիներին գրանցվել են: Վերջին անգամ գրանցվել է 2006 թվականին, երբ օդի ջերմաստիճանը Երևանում բարձրացել է մինչև 41,8 աստիճան:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ