Նուբարաշեն-Զովաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
Այսօր գիշեր՝ 01.32-ին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Նուբարաշեն-Զովաշեն ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ` Է. Թ.) և «ՎԱԶ 3110» մակնիշի (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 8 մետր ընկել մոտակա ձորը. տուժածներ չկան:
Փրկարարները ձորից դուրս են բերել Է.Թ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան