Ծովագյուղ-Դիլիջան Ճանապարհը երթևեկելի կլինի այսօր՝ ժամը 17:00-ից
Ծովագյուղից Դիլիջան տանող միջպետական նշանակության ավտոճանապարհով (Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:00-ից: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ նշագծման և կահավորման աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետներում:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին մեկնարկել էր Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին