Դավութօղլուն և Չավուշօղլուն Էրդողանի «քոփի-փեսթն» են. Հացպանյան
Մուստաֆա Քեմալի ժամանակաշրջանից սկսած Թուրքիայում երբևէ նման անընդմեջ իշխանություն չի եղել: «Արդարություն և զարգացումը» 23 տարի անընդմեջ բոլոր ընտրություններում հաղթանակ է տանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրապարակախոս, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը:
«Թուրքական կառավարության ինը անդամները նախագահի ապարատի կադրերն են, որն էլ նշանակում է, որ կառավարությունն իրականում ղեկավարելու է Էրդողանը»,-ընդգծեց Հացպանյանը:
Ըստ բանախոսի՝ ՀՀ-ն այսօր պետք է իմանա իր անելիքները. «Ինչպես Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավար և վարչապետ Դավութօղլուն էր Էրդողանի «քոփի-փեսթը», այնպես էլ արտգործնախարար Չավուշօղլուն է այն լինելու»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանն էլ էր ԱԳ նախարարի մակարդակով մասնակցել Էրդողանի երդմնակալությանը նա նշեց, որ սա Ալիևի կողմից Էրդողանին զգաստացնող քայլ էր, որ Թուրքիան ադրբեջանական գծից չշեղվի:
Իսկ այն, որ Թուրքիայի ընդդիմադիր խոշոր կուսակցությունները չմասնակցեցին Էրդողանի երդմնակալությանը, Հացպանյանի կարծիքով՝ ծաղրեցին վարչապետի նշանակումը և ընդգծեցին ընդդիմությունը կոշտ դիրքորոշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին