Հասարակություն 14:37 01/09/2014

Այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Երբևէ չունենալով բնական մեծ հարստություններ` մեր ազգը մշտապես «դատապարտված է եղել» իր իմաստնությամբ ու գիտելիքի ուժով ճանապարհ հարթելու: Այսօր էլ հայի ազգի գոյությունն ու ապագան կախված է իր զավակների բարձր կրթվածությունից ու մտքի նվաճումներից: Այս առումով Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի եւ դպրության օրը, մեր ժողովրդի համար տարվա ամենակարեւոր ու նվիրական տոներից է:

«Դպրոցները հանրապետության պաշտպանական ամրությունների բնագծերն են»,- ասել է մեծերից մեկը:

Սա առավել քան ճշտորեն վերաբերում է մեր երկրին, մեր իրականությանը: Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը` վաղվա խոշոր ստորաբաժանումը, որովհետև այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը, և, ի վերջո, բանակն է դպրոցի շարունակությունը: Հայտնի արտահայտություն կա՝ «Բանակը կյանքի դպրոց է»: Բայց բանակը միաժամանակ ամենաիսկական ուսումնական հաստատություն է, ուղղակի որոշ յուրահատկություններ ունի. բանակը կոլեկտիվ ջանքերի ու բոլորի կարողություններն ու հնարավորությունները ներդաշնակելու և առաջադրված դժվարին խնդիրները համախմբվածության միջոցով լուծելու վայր է:

2014 թվականի սկզբից մենք միասին անհաշտ պայքարի հայտարարեցինք փողոցային արատավոր բարքերի դեմ: Համագործակցեցինք տարբեր ուղղություններով, բազմաթիվ անգամներ հանդիպեցինք, զրուցեցինք ու պայմանավորվեցինք՝ կյանքի կոչելով շատ մտահղացումներ: Եվ այս բոլոր աշխատանքների արդյունքում մենք ստացանք տեսանելի արդյունք, արդյունք, որը շատերի համար անհավատալի էր, որին շատերը վերաբերվում էին թերահավատորեն. այնուամենայնիվ մենք այսօր հպարտությամբ փաստում ենք, որ 2014 թվականին զինված ուժերում գրանցվել է դիտավորյալ սպանության միայն մեկ դեպք, իսկ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքեր ընդհանրապես չեն արձանագրվել: Սա, իհարկե, աննախադեպ ցուցանիշ է, և այս ցուցանիշի համար մենք պարտական ենք միմյանց հետ համագործակցությանը, մեր համատեղ աշխատանքին:

Ինչպես գիտեք, 2014 թվականի սկզբից իրավիճակի սրման ու խաղաղությունը վտանգելու` Ադրբեջանի կողմից հետևողականորեն վարվող անհեռատես քաղաքականության արդյունքում հուլիսի վերջին ու օգոստոսի առաջին օրերը դարձան հակառակորդի ձեռնարկած անմիտ արկածախնդրության և 1994 թվականի մայիսյան հաղթական զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածության շրջան: Քարվաճառի շրջան մարդասպան դիվերսանտների խմբի ներթափանցմանը և Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի չդադարող գնդակոծմանը հետևեցին հուլիսի 26-ից օգոստոսի 2-ի դեպքերը, երբ հակառակորդը լարվածությունը «դիպուկահարների պատերազմից» փոխադրեց հետախուզադիվերսիոն դաշտ՝ ընդսմին, դրան զուգընթաց, իրականացնելով նաև զինադադարի տարիներին ծավալներով և բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ:

ՀՀ և ԼՂՀ սահմանագծում սկսվեցին խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, կիրառվեցին հակատանկային և հաստոցային ավտոմատ նռնականետներ, 23մմ զենիթային կայանքներ, ինչի արդյունքում հայտարարվեց ծառայության ուժեղացված ռեժիմ, զորանոցային իրավիճակ, անձնակազմի ու զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, տեղեկատվական և քարոզչական ակտիվ գործունեություն: Առաջնագծի ողջ երկայնքով ակտիվացավ ռազմական ավիացիան, խոցման և նաև երկրորդ շարակազմի բազմաթիվ ստորաբաժանումներ բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի, սկսվեց հրամանատարական կետերի բացազատում: Որոշակի քայլեր իրականացվեցին նաև զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ:

Այս ամենն աներկբայորեն վկայեց հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակների մասին: Առավել ևս, որ դիվերսիոն գործողությունների զգալի մասն իրականացվում էր ցերեկային ժամերին, մեծ խմբերով և ուղղված էր հայկական հենակետների գրավմանը և հետագա հաջողությունների զարգացմանը, այսինքն` դրանք վստահաբար կարելի է որակել որպես ակնհայտ հարձակողական գործողություններ: Առաջնագծի տարբեր հատվածներում մեկը մյուսին հաջորդող հարձակումներին ու իրավիճակի հետագա սրմանը վերջ տրվեց միայն Հայկական բանակի ստորաբաժանումների փայլուն իրականացրած զսպող գործողությունների շնորհիվ: Արդյունքում, Ադրբեջանի որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի սրումն առաջացրեց խուճապ և արտահոսք, ինչի պատճառով էլ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվեց վարչական և ոստիկանական ռեժիմը:

Վերջին դեպքերի ընթացքում հակառակորդն 8-9 անգամ շատ կորուստներ ունեցավ: Անիմաստ հեղված այդ արյան ողջ պատասխանատվությունը ծանրացած է պաշտոնական Բաքվի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության խղճին: Եվ ես կիսում եմ Ադրբեջանի իշխանությունների կույր ու անհեռատես քաղաքականության պատճառով նրանց հարազատներին պատած վիշտը: Ցավոք, Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում հուլիսի 26-ից ի վեր զոհվեցին շարքային զինվորներ, սերժանտներ ու սպաներ: Նրանք բոլորը հետմահու արժանացան Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների:

Խորին ցավակցություն հայտնելով նրանց ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հպարտ եմ նրանց անձնազոհության և Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում ցուցաբերած խիզախության ու արիության համար, որն օրինակ պիտի դառնա Հայկական բանակի բոլոր զինծառայողների համար: Նրանք մեր այսօրվա հերոսներն են: Մենք նրանց չենք կորցրել, մենք նրանց գտանք, գտանք մեր իրականության հերոսներին, որոնց փնտրում էինք: Նրանց անունները մեր շուրթերին են, մեր դպրոցներում ու համալսարաններում, մեր մամուլում: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ: Վերջին դեպքերը հերթական անգամ վկայեցին Հայկական բանակի ոչ միայն հատուկ նշանակության, այլև բոլոր զորատեսակների ստորաբաժանումների և բոլոր օղակների հրամանատարների գերազանց պատրաստության և ընդհանրապես զինված ուժերում ուսուցման գործընթացի բարձր մակարդակի մասին:

Հուլիս-օգոստոսյան դեպքերն ապացուցեցին նաև վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի ու հոսանքների` իսկույն համախմբվելու և Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը` մոռանալով բոլոր տարաձայնությունները, կուսակցական ու գաղափարական տարակարծությունները:

Շնորհակալություն եմ հայտնում նաև հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքական կուսակցություններին` դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության և ուժերի ներածին չափով բանակին սատարելու համար: Գիտեք, որ հանդիպում եղավ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, ստորագրվեց հուշագիր` երկրի պաշտպանությանն առնչվող խնդիրներում բոլոր տարաձայնությունները մի կողմ դնելով միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու մասին, ապա ՀՀ Կառավարության անդամների հետ մեկնեցին գիշերելու Պաշտպանության բանակի մարտական հենակետերում և մարտիկների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումներով առավել բարձրացրին նրանց մարտական ոգին:

Միաժամանակ, իմ երախտագիտությունն եմ հայտնում գրողներին, մտավորականներին, մշակույթի գործիչներին ու լրագրողներին, ովքեր, ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը և մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի հիրավի հերոսական բնակչության դժվարին կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը և զգաստության ու համախմբվածության կոչեցին ողջ ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ՝ դպրոցականներ, ուսանողներ ու զինծառայողներ

Ռազմադաշտում այս բոլոր հաջողությունների տրամաբանական շարունակությունը դարձավ Ռուսաստանի Դաշնությունում անցկացված համաշխարհային տանկային բիաթլոնում հայ տանկիստների փայլուն ելույթը, հանգամանք, որը որքան հիացրեց ու ուրախացրեց մեզ, նույնքան էլ զարմացրեց ու անակնկալի բերեց շատերին: Եկան աշխարհի հզորները, ռազմաքաղաքական խոշորագույն խաղացողները, միջուկային զենքին տիրապետողները և միլիոնից ավելի բանակ ունեցողները, եկան նաև մի փոքրիկ երկրից մի խումբ տղաներ և բոլորին ստիպեցին խոսել իրենց մասին, իրենց երկրի ու բանակի մասին: Դեռ երկար կհիշվի այս հաղթանակը, և սա հայոց զինված ուժերի մեծ ու անգին ծառայությունն է հարազատ ժողովրդին: Սա նույնպես վկայում է հայոց բանակում գիտելիքի «իշխանության» մասին:

Այս օրերին մեր երիտասարդները հնարավորություն ունեցան կեղծ հեղինակություններին տարբերելու իսկական հերոսներից, ովքեր համեստ ու լռելյայն, առանց ցուցադրական դրսևորումների, գտնվում էին մարտական գործողությունների կիզակետում: Հասկացան, որ նրանք են համարձակության, արիության ու հավերժական արժեքների կրողները: Այդ օրերին մենք բոլորով ապրեցինք մեր բերդ ամրոցի` Հայկական բանակի գրված ու չգրված օրենքներով և կարողացանք Հայրենիք պաշտպանել: Զինվորական արժեհամակարգը վեր դասվեց տղամարդկության ու պատվի մասին կեղծ ու ձևախեղված, հաճախ կիսաքրեական ըմբռնումներից: Որովհետև հայացքներ ունեցողները դժվարին պահերին թաքնվում էին թիկունքում: Իսկական հերոսները զինվոր ու սպա միասին էին, մի բռունցք ու մի ամրոց:

Իսկ հակառակորդը, դառը դաս ստանալով, դեռ գտնվում է շոկի մեջ: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի շնորհիվ գլոբալ առումով այսօր լայնամասշտաբ պատերազմի հենք գոյություն չունի: Բայց կրկնում եմ` լարվածությունը պահպանվելու է, որովհետև կույր ու անզոր վրեժխնդրության տրամաբանությամբ առաջնորդվող թշնամին մեր պաշտպանությունում օր ու գիշեր թույլ հատված է որոնելու՝ հերթական արյունալի սադրանքով բարձրացնելու համար ադրբեջանական բանակի առավել քան ցածր մարտական ոգին ու արդարանալու իր ժողովրդի առջև: Դրա համար էլ յուրաքանչյուրս մեզ վստահված տեղում պիտի առավել քան զգոն և ուշադիր լինենք, բացառենք ամենափոքրիկ իսկ թերացում: Հակառակորդը հասկանում է միայն ուժի լեզուն, և միայն յուրաքանչյուր հենակետում նրան Հայկական բանակի ուժի հստակ ցուցադրումն է Հայաստանի Հանրապետության ու Արցախի պաշտպանության և հաղթական զինադադարը պահպանելու միակ երաշխիքը:

Կամավորական թե Հայկական բանակի զինծառայող, լրագրող, մտավորական թե հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչ, իշխանություն թե ընդդիմություն, այսինքն` հասարակության բոլոր շերտերը, Հայրենիքին սպառնացող վտանգի պահին միշտ միասին ենք, ինչի առհավատչյան եղան մեր միասնականությունը, համախմբվածությունը, և հայրենի հողի պաշտպանության ճանապարհներով միասին քայլելու պատրաստակամությունը:

Հարգելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, զինվորներ, սպաներ, սիրելի՛ հայրենակիցներ սեպտեմբերը մեզ համար եռատոնի ամիս է: Գիտելիքների և դպրության օրվանից զատ՝ այս ամիս հայկական երկու պետությունները տոնում են անկախության տարեդարձերը: Դրանք մեր ժողովրդի հարատևության, հզորության ու հաղթանակների խորհրդանիշն են, դրանց խորհուրդը պիտի մեզ գոտեպնդի, ոգևորի ու մղի նորանոր հաջողությունների: Եվ այդ ամենի սկզբնաղբյուրը պիտի լինի գիտելիքը, ինչպես որ Անկախության ամիսը սկսվում է Գիտելիքի և դպրության օրով: Շնորհավոր Սեպտեմբերի 1»,-ասված է նախարարի ուղերձում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}