Կոնվերս Բանկում ավարտվել է 2014-ի առաջին «Ապագայի թիմ» ծրագիրն ու մեկնարկել երկրորդը
Կոնվերս Բանկում ավարտվել է այս տարվա առաջին «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը և մեկնարկել հաջորդ ծրագրի համար երիտասարդների հավաքագրումը: Կոնվերս Բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 1,5 ամիս շարունակ Կոնվերս Բանկի առաջատար մասնագետները հատուկ մշակված ծրագրի շրջանակներում դասավանդում էին նախընտրական փուլերը հաղթահարած 25 երիտասարդների: Ծրագրի արդյունքում Կոնվերս Բանկում աշխատանքի են անցել 20 երիտասարդ մասնագետներ:
««Ապագայի թիմ» ծրագիրը չափազանց կարևոր է մեզ համար, քանի որ եռանդուն երիտասարդ մասնագետներին աշխատանքային պրոցեսում ներգրավելը մեր հաջողության կարևորագույն գրավականներից է», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Առաջին անգամ «Ապագայի թիմ» ծրագիրը անց է կացվել 2012-ին: Ծրագրի ավարտին 20 մասնակից դարձել են Կոնվերս Բանկի աշխատակից: 2013-ին ծրագիրն իրականացվել է 2-րդ անգամ, որից հետո կրկին բարձր առաջադիմություն ցուցաբերած երատասարդ մասնագետները իրենց կարիերան շարունակել են Կոնվերս Բանկում:
Այժմ Կոնվերս Բանկը հայտարարում է 2014-ի երկրորդ «Ապագայի թիմ» ծրագրի մեկնարկ: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են ըստ հատուկ մշակված թեստավորման և անհատական հարցազրույցի: Դասընթացներն անց են կացվում Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակի ուսումնական կենտրոնում: Ապագայի թիմ ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում: