Լուսանկարների և կարգախոսների մրցույթ՝ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
ՀՀ արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ Ժողովրդավարության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպում է ժողովրդավարությանն առնչվող լուսանկարների և կարգախոսների մրցույթ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն եռանդ, ժամանակ ու ստեղծագործելու ցանկություն և սիրում են բաց չթողնել ընձեռված հնարավորությունները:
Ժողովրդավարության միջազգային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ 2008 թվականից սկսած:
Ժողովրդավարության օրը լրացուցիչ առիթ է ուշադրություն դարձնելու աշխարհում ժողովրդավարության վիճակի վրա: Օրվա համար ամեն տարի ընտրվում է կարգախոս, որն ինչ-որ խորհուրդ ունի: Այս տարվա թիրախային խումբը երիտասարդներն են:
15-25 տարեկան երիտասարդները կազմում են երկրի բնակչության քսան տոկոսը, և նրանք հաճախ դուրս են մնում սոցիալ-քաղաքական գործընթացներից: Կարգախոսի նպատակն է ընդգծել ժողովրդավարական գործընթացներում երիտասարդներին ներգրավելու մարտահրավերներն ու հնարավորությունները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարներն ու կարգախոսներն ուղղարկեն մինչև սեպտեմբերի 12-ը [email protected] հասցեին, հարցերի դեպքում զանգել 380223:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին