Երևանի որոշ կանգառներում նկատվել են կուտակումներ
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ երթուղիներում ավելացել է մեքենաքանակն ու ուղևորափոխադրումներն իրականացվել են սահմանված կարգով, սակայն այսօր առավոտյան որոշ կանգառներում, այդուամենայնիվ, նկատվել են կուտակումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով կատարված աշխատանքը, հանձնարարել է ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և համապատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Յուրաքանչյուր տարի՝ ուսումնական տարվան ընդառաջ, մենք բախվում ենք միևնույն խնդրին: Մեր մոտեցումն այս հարցում հստակ է: Սպասարկող ընկերությունների առջև պատշաճ սպասարկման հստակ պահանջ դրեք՝ ընդգծելով, որ թերացողները չեն ներվելու: Կա պայմանագրով ստանձնած պարտավորություն, ուրեմն թող ապահովեն համապատասխան սպասարկում, իսկ չապահովող ընկերությունների նկատմամբ էլ նույն պայմանագրով սահմանված կարգով վարչարարություն իրականացրեք: Հատուկ հսկողություն սահմանեք նաև քաղաքապետարանի կողմից սպասարկում իրականացնող երթուղիների նկատմամբ»,- ասել է քաղաքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում