Ռուս ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը մահացել է Դոնեցկի շրջանում կրակոցների հետևանքով. Կիսելյով
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը մահացել է Դոնեցկի շրջանում մոտ մեկ ամիս առաջ: Հենց մայրուղու վրա կրակել և այրվել են, այն ավտոմեքենան, որով նա գնացել է խմբագրության գրասենյակ: Այս մասին այսօր հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ հղում անելով Քննչական կոմիտեի անցկացրած քննությանը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
«Մեր գործընկեր ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը մահացել է: Պարզվում է, նա գերի չի եղել: Ստենինի ճակատագրի հետ կապված ուկրաինական կողմից հնչած բոլոր հայտարարությունները սուտ էին: Նա մահացել է դեռ մեկ ամիս առաջ: Կրակել են այն ավտոմեքենայի վրա, որով նա գնում էր խմբագրության գրասենյակ, որն էլ հետո այրվել է»,- ասել է Դ. Կիսեյլովը:
Նա նաև հայտնել է, որ «այսօր հայտնի են դարձել քննության արդյունքները. այդ մեքենայում իրականում նա է եղել՝ 33-ամյա երիտասարդ և կենսուրախ, հիանալի մասնագետ Ա. Ստենինը»:
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն ասել է, որ Ա. Ստենինը մահացել է Դոնեցկի շրջանում փախստականների շարասյան գնդակակոծության ժամանակ:
Նշենք, որ 2014թ.-ի օգոստոսի 7-ին «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն տեղեկացրել է, որ Ուկրաինայի արևելքում գտնվող հատուկ ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը կապի դուրս չի եկել: Տնօրինությունը նրանից վերջին անգամ նյութ է ստացել օգոստոսի 5-ին:
Նախորդող հրապարակում՝
Երևանում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված ռուս ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինին. «Նրանք համարձակ մարդիկ են» (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան