Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է Մաքսային միության և ԵՄ-ի միջև ազատ առևտրի բանակցությունների կարևորության մասին
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե անհրաժեշտ է բանակցություններ սկսել Մաքսային Միության և Եվրոպական միության միջև ազատ առևտրի համաձայանագրի շուրջ: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, Ֆյուլեն հայտարարել է Կիևում «Յալթայի եվրոպական ռազմավարություն» միջոցառման շրջանակներում:
«Կարծում եմ մեզ բոլորիս այժմ անհրաժեշտ է բարձրացնել խաղադրույքներն այս հարցում: Ժամանակն է, կարծում եմ, բարձր մակարդակով համագործակցություն, պաշտոնական կապեր սկսել Եվրոպական միության և Եվրասիական-Մաքսային միության միջև՝ Ռուսաստանի Բելառուսի Ղազախստանի: Հայաստանը ևս մոտ ժամանակում կմտնի խաղի մեջ: Կարծում եմ մեզ անհրաժեշտ է բանակցություններ սկսել Մաքսային և Եվրոպական միությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ», - գործակալությունը փոխանցում է Ֆյուլեի խոսքերը: