Guinness World Records-ի ամենա-ամենաները (լուսանկարներ)
Guinness World Records-ը թողարկել է Ռեկորդների գրքի հոբելյանական հրատարկությունը: Գինեսի ռեկորդակիրների գիրքն առաջին անգամ այն լույս է տեսել 1955 թվականին իռլանդական «Գինես» ընկերության պատվերով: Այսօր գիրքը լույս է տեսնում 23 լեզվով և հրատարակվում է ավելի քան 100 երկրում: Լենտա.ռու կայքը ներկայացնում է Guinnes World Records 2015-ում ընդգրկված մի քանի նոր ռեկորդներ:
Աշխարհում ամենամեծ կիթառը, որի վրա կարելի է նվագել, ստեղծել են Տեխասի գիտության և տեխնիկայի ակադեմիայի ուսանողները: Այն ունի 13 մետր երկարություն, 900 կգ քաշ:
Կատվի ամենաերկիր թռիչքը՝ 1,83 մետր:
Կինը կարողացել է «ջախջախել» 8 խնձոր՝ օգտագործելով իր երկգլուխ մկանը (բիցեպս):
Ամենաերկար լեզուն՝ 10,1 սմ:
Աշխարհում ամենափոքր տունն անիվների վրա ստեղծել է լոնդոնաբնակ Յանիկ Ռիդը: Տնակն ունի 2,39 մ երկարություն, 1,53 մ. բարձրություն, 79 սմ լայնություն:
Ոստիկանական գլխարկների ամենամեծ հավաքածուն ունի Անդրեաս Սկալան Գերմանիայից:
Ամենամեծ խեցգետինը, որը «մեծացել» է անազտության մեջ: Ոտքերի երկարությունը գրեթե 3 մետր է:
1 րոպեում կերել է 123 կծու պղպեղ:
123 վայրկյանում խմել է 1 լիտր լիմոնի բնական հյութ:
Ամենատպավորիչ սանրվածքն ՝ աֆրո ոճով: Սանրվածքի շրջանագծի երկարությունը գերազանցում է կես մետրը:
Ամենաերկար եղունգները: Վերջին անգամ կինը կտրել է եղունգները 1990 թվականին: Ամենաերկար եղունգը՝1 մետր է, իսկ բոլորը միասին՝ 7 մետր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին