Հասարակություն 09:32 15/09/2014

Բերդում եկեղեցի է օծվել

Նախօրին` Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել էր Տավուշի թեմ, ուր հանդիսապետել է Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Տարածաշրջանի բնակչության համար այս պատմական առիթով Բերդ քաղաք էր ժամանել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: 

Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2012 թ. մայիսի 20-ին, կառուցվել է բարերարությամբ լուսահոգի պրն. Ջոն Սթիվենսի (Ֆրեզնո, ԱՄՆ): Եկեղեցու ճարտարապետն է Արտակ Ղուլյանը, շինարարությունն իրականացրել է «Այգեձոր» ընկերությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանն ու Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն օծել են եկեղեցու 16 սյուները: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նորակառույց եկեղեցին կոչվել է Ս. Հովհաննես առաքյալի անունով:

Հավարտ եկեղեցու օծման, ողջույնի խոսքով հանդես է եկել թեմակալ առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոսը` մեծապես կարևորելով Վեհափառ Հայրապետի և ՀՀ նախագահի այցը Տավուշ և մասնակցությունն եկեղեցու օծման արարողությանը: Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունն է բերել ներկա հավատավոր ժողովրդին՝ անդրադառնալով Խաչվերացի տոնին և հայ ժողովրդի համար Խաչի խորհրդին:
«Այսօր մեր երկրի այս գողտրիկ աշխարհում, Բերդ քաղաքի նորակառույց Ս. Յովհաննէս եկեղեցում հավաքվել ենք տոնախմբելու Խաչվերացը և տոնի սքանչելի խորհրդով կատարելու եկեղեցու օծումը:

Խաչվերացը 7-րդ դարից ի վեր սեպտեմբերյան այս օրերին մեծ շուքով նշում է քրիստոնեական ողջ աշխարհը: Տոնի անվանումը՝ «Խաչվերաց» նշանակում է խաչը վեր բարձրացնել: Շուրջ 1400 տարիներ առաջ պարսկա-բյուզանդական մեծ պատերազմում Երուսաղեմից գերեվարվեց մեր Տիրոջ խաչափայտը: Տարիներ անց Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդական զորքը, որի կազմում մարտնչում էր նաև հայկական զորագունդ, հաղթանակեց և վերադարձրեց խաչափայտը: Վերադարձի ճանապարհն անցավ նաև Հայաստանով, քանի որ խաչափայտը սկզբում տարվեց Կոստանդնուպոլիս և այնտեղից` Երուսաղեմ: Դեպի Երուսաղեմ դարձի ողջ ճանապարհին, ինչպես և Հայաստանում, մարդիկ ամենուր ուրախությամբ երկրպագում էին փրկական խաչին, փորձում էին մոտենալ, որ տեսնեն, բայց որովհետև բազմությունն անափ ծովի էր նման, խաչափայտը տանողները ժամանակ առ ժամանակ այն վեր էին բարձրացնում, որպեսզի հեռվում գտնվողները տեսնեն, մխիթարվեն ու երկրպագեն խաչափայտին:

Այսօր մենք մեր հոգիներում ենք պանծացնում Տիրոջ խաչը, քանզի մեր Տերը մարդկանց փրկության համար հանձն առավ խաչ բարձրանալ և խաչի վրա հեղած արյամբ փրկեց մեզ դատապարտության անեծքից և պարգևեց հավիտենական կյանքը: «Արդարև, Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին և աստվածապաշտությանը՝ ճանաչեցնելով մեզ Նրան, ով կանչեց մեզ Իր փառքին և առաքինությանը» (Բ Պետր. 1.3), - հայտարարում է Պետրոս առաքյալը: Նաև 7-րդ դարի Հայոց Կաթողիկոս Սահակ Ձորափորեցին Խաչվերացի շարականում օրհնաբանում է՝ ասելով. «Սուրբ խաչիդ զորությունը, Քրիստոս, որ կանգնեցրիր աշխարհի փրկության համար, թող պահպանի մեզ ամեն փորձությունից»:

Այս աղոթքով և մաղթանքով Մենք, սիրելիներ, ձեր աղոթակցությամբ այսօր օծեցինք նորակերտ այս եկեղեցին, որ խաչի պահապան թևերի ներքո պաշտպան կանգնի մեր բազմաչարչար հայրենիքի սահմաններին, նաև` բարեբեր Տավուշ աշխարհին և օրհնի խաղաղ կյանքը Տավուշի մեր զավակների:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, խաչը մեզ համար Տիրոջ խոսքով ապրելու հանձնառություն է: Խաչն արդարություն է, քանզի նրանով արդարացանք, խաչը ճշմարտություն է, քանզի նրանով ճանաչեցինք Աստծու ճշմարիտ սերը արարածներիս հանդեպ: Խաչով մենք արտահայտում ենք այս աշխարհում մեր կոչումն ու առաքելությունը, մեր հավատը կյանքի հանդեպ և ավելին` մեր հավատը հավիտենական կյանքի հանդեպ: Խաչը նաև հաղթանակի նշան է քրիստոնյաներիս համար: Այս վստահությամբ ու ոգով է ապրել մեր ժողովուրդը՝ տերունական խաչը դարձրած վահան փորձությանց դեմ, օրհնություն և պահպանություն իր կյանքի, իր հույսերի ու ձգտումների: Հավատավոր այս հոգով ու սրտով դուք՝ մեր ժողովրդի զավակունք, ապրում եք այս տարածաշրջանում, որ եղել ու շարունակում է լինել քրիստոնեական ոգու անառիկ ամրոց: Այստեղ ապրող յուրաքանչյուր հայորդի զինվորն է իր հայրենի հողի: Շինականի, գիտնականի, զինվորի տքնության արդար քրտինքով և ի սեր Հայրենիքի թափված արյամբ է շաղախված այս նվիրական հողը, որով այն սուրբ ու նվիրական է: Այսօր Մենք եկել ենք այստեղ Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելու ձեզ, որ ձեր արիությամբ ու քաջությամբ անառիկ եք պահում մեր հայրենյաց սահմանները, և խաղաղ՝ հայ կյանքը Հայրենիքում: Եկել ենք նորաօծ այս եկեղեցու կամարների ներքո ի խորոց սրտի հայցելու Տիրոջ սուրբ խաչի պահպանությունը մեր սահմանամերձ քաղաքների ու գյուղերի խիզախ ու արի հայ բնակչության ու մեր երկրի սահմաններն անսասան պահող քաջազուն հայ զինվորների համար:

Հայրենիքի սահմանների պահպանությունը նույնպես խաչի ճանապարհ է, հանձնառություն, որում դուք, սիրելիներ, չեք թերանում՝ հակառակ բոլոր դժվարությունների: Այսօր նորակերտ այս եկեղեցին ևս մեկ հաղթական խաչ է խոյացնում երկինք՝ նրա աշխարհակեցույց թևերի ներքո համախմբելու և զորացնելու ձեզ՝ Աստծուց օրհնյալ ձեր երկրամասը շենացնելու, ձեր իղձերը կյանքի կոչելու, բարեշեն ձեր կյանքը կերտելու համար, որպեսզի ինչպես էլ փոխվեն իրավիճակները, հավատավոր մեր ժողովրդով կանգուն ու աննահանջ մնան մեր հայրենի սահմանները: Մենք հավատում ենք, սիրելիներ, որ եկեղեցին միշտ լեցուն պիտի լինի հավատացյալ ժողովրդով ու ջերմեռանդ աղոթքով և Տավուշ աշխարհի դարավոր վանքերի կողքին այս եկեղեցին պիտի դառնա սիրելի սրբավայր և ուխտատեղի: Թող բարեպաշտ հայորդյացդ խնդրանքն ու հայցը ընդունելի լինեն մեր Տիրոջ կողմից և ուխտը ի կատար, որ միշտ խաղաղ, բարօր ու երջանիկ լինի ձեր կյանքը, խնդությունն ու ուրախությունը թևածեն ձեր հոգիներում և միշտ ժպիտ լինի ձեր և ձեր զավակաց շուրթերին: Ձեր աղոթքներում հիշեք նաև եկեղեցու հանգուցյալ բարերարին` երկրային կյանքից անժամանակ հեռացած ամերիկահայ Ջոն Սթիվենսին, որպեսզի նրա հոգին հանգչի խաղաղության ու հանգստության մեջ և մխիթարություն գտնի երկնքում», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը նաև ողջունել է նորակառույց եկեղեցու օծման հանդիսությանը ներկա գտնվող պետական պաշտոնյաներին՝ գլխավորությամբ ՀՀ նախագահ Տիար Սերժ Սարգսյանի՝ մաղթելով, որ Տիրոջ շնորհով հաջողությամբ պսակվեն և արդյունավորվեն ՀՀ նախագահի ջանքերը՝ ի սեր հայրենյաց խաղաղության, առաջընթացի ու բարօրության:

Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Տավուշի թեմի բարեջան առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանին և թեմի ողջ հոգևոր դասին՝ գոհունակությամբ ընդգծելով, որ հավատավոր ժողովրդի կողմից նրանց ծառայությունը սահմանամերձ տարածքներում մեծապես գնահատված է: «Ուրախ ենք տեսնել, որ որպես քաջ հովիվ, առանց տրտունջի և առանց վերապահության, նախանձախնդիր կերպով ամենօրյա ձեր հովվական առաքելությունն եք իրականացնում՝ մշտապես ներկա լինելով մեր ժողովրդի կյանքում թե՛ ուրախության և թե՛ տխրության, թե՛ լարված հակամարտության և թե՛ հարաբերական խաղաղության պայմաններում», - ընդգծել է Հայրապետը՝ աղոթելով, որ Տերը հանապազ աջակից և հովանավոր լինի նրանց և օրհնի նրանց նվիրյալ ջանքերը հանուն Եկեղեցու առաքելության արդյունավորման:

Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունն է բերել եկեղեցու շինարարին, ճարտարապետին և բոլոր այն անձանց, ովքեր իրենց զորակցությունն են բերել եկեղեցաշինության աստվածահաճո այս ծրագրի իրականացմանը:

Ս. Հովհաննես եկեղեցու օծման հիշարժան օրվա և Խաչվերացի տոնի կապակցությամբ Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրել է Տիրոջ խաչելության սրբապատկեր՝ մաղթանքով, որ բերդցիները անմար պահեն իրենց հոգիներում խաչի պարծանքն ու փառաբանությունը՝ մշտապես նորոգվելով ու զորանալով Փրկիչ Հիսուս Քրիստոսի կենարար խաչի հաղթական զորությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև աղոթք է վերառաքել առ Աստված, որ Տերն Իր սուրբ խաչի կենարար օրհնության ներքո պահպանի Բերդ քաղաքը և Տավուշ աշխարհը՝ հավատավոր իր բնակչությամբ, զորացնի ժողովրդին արդար ու բարի գործերում, այլև խաղաղություն և անսասանություն պարգևի սահմանապահ բոլոր հայորդիներին:
Արարողությունից հետո եկեղեցու մուտքին երեսուն զինվորներ ի նշան խաղաղության դեպի երկինք են բաց թողել աղավնիներ:

Այնուհետև նորաօծ եկեղեցում առաջին անգամ մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տարածաշրջանում կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}