Հնդկաստանում բռնաբարության զոհին թույլ չեն տվել մտնել ռեստորան
Հնդկաստանում ռեստորաններից մեկում հրաժարվել են սպասարկել մի կնոջ և նրա փասացուին: Կինը պնդում է, որ հրաժարվելու պատճառն այն է, որ նա 2011 թ. եղել է բռնաբարության զոհ: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով IBN Live-ին:
«Ես իմ փեսացուի հետ գնացի ռեստորան, բայց հրաժարվեցին ինձ ներս թողնել: Մենեջերն ու անվտանգության աշխատակիցը բոլորի աչքի առաջ բղավեցին, որ ես Պարկ-Սթրիում բռնաբարության զոհ եմ եղել»,- պատմել է կինը:
Նա դիմել է ոստիկանություն՝ նվաստացուցիչ վերաբերմունքի համար, բայց ռեստորանի ներկայացուցիչները հրաժարվում են իրենց հասցեին հնչած մեղադրանքներից:
Բռնաբարությունը տեղի է ունեցել 2011 թվականին: Հանցագործն ատրճանակով սպառնացել է կնոջը, իսկ բռնաբարելուց հետո դուրս է շպրտել մեքենայից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին