Ճապոնիայում երկարակյացների քանակը հասնում է ռեկորդային մակարդակի
Ճապոնիայում մեկ տարվա ընթացքում երկարակյաց բնակիչների թիվն ավելացել է 4400-ով. նրանց թիվը տարեց տարի աճում է: Գիտնականները նշում են, որ եթե այս տենդենցը պահպանվի, ապա մոտ ժամանակներս Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվի կհասնի 59 հազարի: Նշվում է, որ երկարակյաց ճապոնացիների 84 տոկոսը կանայք են: Այս մասին գրում է runews24.ru կայքը:
Ճապոնիայում ծնելիության մակարդակը բավականին ցածր է: Ըստ վիճակագրության, մինչև 15 տարեկանները կազմում են երկրի բնակչության 13 տոկոսը: Ճապոնիայի ընդհանուր բնակչության 25 տոկոսը կազմում են 65 տարեկանից բարձրները:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն էլ գրում է, որ 100 տարեկանից բարձր ճապոնացիների քանակը հասնում է ռեկորդային մակարդակի: Այժմ 100 տարեկանից բարձր 58,8 հազար մարդ է բնակվում Ճապոնիայում: