Սկանդալային լուսանկար դիակի հետ
Իսպանական Գուարդամար-դել-Սեգուրա քաղաքում գերեզմանատներից մեկի աշխատակիցը հայտնվել է մեծ սկանդալի էպիկենտրոնում: Վերջինս քանդել է գերեզմանը, դուրս բերել 23 տարի առաջ հուղարկավորված դիակը և լուսանկարվել դրա հետ: Սարսափելի լուսանկարը անմիջապես տարածվել է համացանցում, իսկ աշխատակցին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից: Այս մասին հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Ուշագրավն այն է, որ հանգուցյալի հարազատների խնդրանքով է գերեզմանատան աշխատակիցը դուրս բերել դիակը գերեզմանից: Խնդիրը նրանում է, որ հարազատները ցանկանում էին այդ գերեզմանում հուղարկավորել հանգուցյալի կնոջը, սակայն նրա դիակը շատ լավ է պահպանվել: Եվ նախքան հարազատների խնդրանքը կատարելը` աշխատակիցը լուսանկարվել է դիակի հետ: Թեև հետագայում նա պարզաբանել է, որ լուսանկարվելու գաղափարը հանգուցյալի զարմիկներինն է եղել:
Տղամարդը բացատրել է, որ իր արարքը վիրավորական միտում չի հետապնդել, ինչը կիսում է նաև գերեզմանատան ղեկավարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ