Հաշմանդամությունը` թվային տվյալներով
2013թ. տարեվերջին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է եղել 193.8 հազար հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8102-ը մինչև 18 տարեկան տարիքային խմբում, 27.434-ը` 18-ից մինչև 40 տարեկան, 100.288-ը` 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի և 58.012-ը` կենսաթոշակային տարիքի:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը քաղաքաբնակ են: Օրինակ, մինչև 18 տարեկան տարիքային խմբում 8102 հաշմանդամություն ունեցող անձանց 5.105-ը քաղաքաբնակ է: Քաղաքաբնակ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը բարձր է նաև մյուս տարիքային խմբերում:
Ինչ վերաբերում է հաշմանդամության դադարեցված կարգավիճակ ունեցողների թվաքանակին, ապա 2013թ.-ին մինչև 18 տարեկան տարիքային խմբում 141-ը ճանաչվել է աշխատունակ, իսկ 1.178-ը աշխատունակ են ճանաչվել 18 տարեկանից մինչև կենսաթոշակային տարիքի տարիքային խմբում:
Անցած տարվա ընթացքում մահացել է 32 մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձ, 2606-ը` 18 տարեկանից մինչև կենսաթոշակային տարիքի տարիքային խմբում և 3913-ը` կենսաթոշակային տարիքի:
Ընդհանուր առմամբ 2013թ. հաշմանդամ ճանաչվելու նպատակով ԲՍՓՀ-ների կողմից քննվել է 75 115 մարդ (2 861-ը` մինչև 18 տարեկան): Առաջին անգամ հաշմանդամություն ունեցող է ճանաչվել 14.922 անձ, որից 11.232-ը` աշխատունակ տարիքի:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում