Տոլոսայի և Արցախի միջև գործնական կապերի հաստատման հնարավորություններ են քննարկվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Բասկերի Երկրի Տոլոսա քաղաքը, որտեղ հանդիպել է քաղաքապետ Իբայ Իրիարտե Սան Վիսենթեյի հետ։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բասկերի Երկրի միջև մի շարք ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Տոլոսայի և Արցախի քաղաքների միջև կապերի հաստատման հնարավորությանը։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։
Տոլոսայում Կարեն Միրզոյանն այցելել է քաղաքի մի շարք հիշարժան վայրեր և մշակութային հաստատություններ։
Նախորդող`
Համագործակցության համաձայնագիր` Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև
Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը
Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը
Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը
ԼՂՀ արտգործնախարարը՝ աշխատանքային այցով Բասկերի Երկրում է
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում